Դանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Ռանդերսը» հյուրընկալվեց «Բրոնդբյուին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 85-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ռանդերսը» 19 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Նորշելանդին» զիջելով 1 միավոր։