«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որն է իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենավատ պահը.
«Երբ մենք պարտվեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում. Դուք ավարտում եք խաղը, վերցնում եք մեդալը և տեսնում գավաթը, բայց դա ձեզ համար չէ: Տարօրինակ զգացողություն է, բայց կյանքն այդպիսին է:
Անկեղծ ասած, ես ուղղակի ուզում էի լաց լինել, մենակ մնալ։ Բայց սա իմ պատմության մի մասն է: Պետք է դառնալ լավագույնը, որպեսզի վերադառնաս այնտեղ և հաղթես», — Մբապեի խոսքերը մեջբերում է The Wall Street Journal-ը։
Հիշեցնենք, որ այս պահին Մբապեի գավաթների ցուցակում հաղթանակ չկա Չեմպիոնների լիգայում: Հարձակվողը ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017 թվականից՝ տեղափոխվելով Մոնակոյից։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը անցկացրել է վեց հանդիպում և դարձել յոթ գոլի հեղինակ։