Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հունաստանը ցանկանում են համատեղ ընդունել 2030 թվականի Աշխարհի առաջնությունը։
Եթե այս հայտն ընդունվի, ապա մրցաշարը կկայանա ձմռանը, ինչպես և Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը, որը կկայանա այս տարի։
Ինչպես հայտնում է The Times-ը, մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Հունաստանի համատեղ հայտը՝ մրցաշարն անցկացնելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարությունների մակարդակով բանակցություններից հետո։
Եթե այս երկրները ստանան 2030 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք, Սաուդյան Արաբիան կկրի Եգիպտոսում և Հունաստանում ենթակառուցվածքների պատրաստման ծախսերի մի մասը։
Նշվում է, որ այս հայտը լուրջ մրցակից կլինի Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ հայտին, որին աջակցում է ՈՒԵՖԱ-ն, քանի որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հունաստանը ներկայացնում են երեք տարբեր կոնֆեդերացիաներ։