Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար Ջանի Ինֆանտինոն արձագանքել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվանը։
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Մեծ Բրիտանիայի թագուհու մահվան մասին՝ 96 տարեկանում։
«Եղիսաբեթ II-ի թագուհու մահը մեծ կորուստ է ֆուտբոլային հանրության և ողջ աշխարհի համար։ Թագուհին ներկա էր ֆուտբոլում Անգլիայի ամենամեծ հպարտությանը, երբ նա հանձնեց Աշխարհի չեմպիոնների գավաթը Բոբի Մուրին 1966 թվականիմ։ Նրա աջակցությունը ֆուտբոլին տևեց ամբողջ կյանքում: Մեր ֆուտբոլային համայնքը սգում է նրա կորուստը, ով ներգրավել և աջակցել է բոլորին, ում նա հանդիպել է, և ամբողջ աշխարհի ֆուտբոլի անունից մեր մտքերը թագավորական ընտանիքի հետ են այս դժվարին պահին»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
1966 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվել է Անգլիայում։ Եզրափակչում մրցաշարի տանտերերը լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով հաղթեցին Գերմանիայի հավաքականին։ Բրիտանացիների համար այս հաղթանակն այս պահին միակն է մնում Աշխարհի առաջնություններում։