Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հաստատել է, որ ՊՍԺ-ի աստղ Նեյմարը 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում հանդես կգա որպես փլեյմեյքեր։
«Նեյմարի ունակությունները տպավորիչ են։ Երբ նա գտնվում է իր լավագույն մարզավիճակում, նա վտանգավոր է, շատ արագ է կողմնորոշվում և կարողանում է խուսափել բախումներից:
Նեյմարի դիրքն այժմ կենտրոնն է` ձախ եզրին մոտ, որտեղ նա ավելի շատ տեղ ունի ստեղծագործելու, օգտագործելու իր հմտությունները։ Ձախ եզրն այլևս նրա համար չէ։ Դա 2014 և 2018 թվականներին էր։ Դա ներկայումս Նեյմարի համար չէ»,- ասել է Տիտեն ասուլիսի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ութ խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: