Իտալիայի հավաքականը դուրս եկավ վոլեյբոլի տղամարդկանց Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչ խաղում իտալացիները թայ-բրեյքում հաղթեցին Ֆրանսիային։
Իտալիա — Ֆրանսիա՝ 3-2 (24:26, 25:21, 23:25, 25:22, 15:12)
Ուկրաինայի հավաքականին չի հաջողվել դուրս գալ վոլեյբոլի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչ խաղում Ուկրաինայի հավաքականը պարտվեց Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։
Եզրափակիչ դուրս գալու համար սլովենացիները կմրցեն Իտալիայի հետ։