«Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն РБ Спорт-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում իր ընդգրկվելը։
Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, հրապարակվել է Ռուսաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքի և Ղրղզստանի ընտրանու հետ ընկերական հանդիպման ընդլայնված հայտացուցակը։
— Չափազանց ուրախ եմ, որ առնվազն Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ցուցակում եմ։ Բոլոր ջանքերը կգործադրեմ վերջնական ցուցակում տեղ գրավելու համար։ Ցանկանում եմ իմ խաղով օգուտ բերել թիմին,- ասել է Կովալենկոն։
— Հայաստանի հավաքականի հետ կապված հարցը փակվա՞ծ է:
— Առանց մեկնաբանության։
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը աշնանային հավաքին ընդառաջ հրապարակել է թիմի ընդլայնված կազմը։ Ընդհանուր առմամբ հայտացուցակում ընդգրկվել է 35 խաղացող։ Հրավիրված ֆուտբոլիստների թվում է Ալեքսանդր Կովալենկոն «Կռիլյա Սովետովից»։ Հավաքական է հրավիրել նաև Արսեն Զախարյանը։
Նշենք, որ РБ Спорт-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։
👉 Կարպինը մեկնաբանել է Կովալենկոյի՝ Ռուսաստանի հավաքական հրավիրվելը