Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի՝ հավաքականի ընդլայնված հայտացուցակում հայտնվելը։
— Ինչո՞վ է բացատրվում Ալեքսանդր Կովալենկոյի հրավերը: Նա ոչ միանշանակ իրավիճակ ունի Հայաստանի հետ կապված։
— Միգուցե՝ մեկ ուրիշ խաղացող ևս հնարավորություն ունի խաղալ այլ երկրի հավաքականում: Հիմա մեզ համար կարևոր է նայել, ստուգել երիտասարդ խաղացողներին։ Կովալենկոն խաղում է «Կռիլյայի» կազմում, համենայն դեպս՝ ոչ վատ։ Կամ գուցե նույնիսկ լավ: Կարծում եմ, որ նա արժանի է ընդգրկվել ընդլայնված ցուցակում,- մեջբերում է Կարպինին Спорт-Экспресс-ը։
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը աշնանային հավաքին ընդառաջ հրապարակել է թիմի ընդլայնված կազմը։ Ընդհանուր առմամբ հայտացուցակում ընդգրկվել է 35 խաղացող։ Հրավիրված ֆուտբոլիստների թվում է Ալեքսանդր Կովալենկոն «Կռիլյա Սովետովից»։ Հավաքական է հրավիրել նաև Արսեն Զախարյանը։
Նշենք, որ РБ Спорт-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։