Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը աշնանային հավաքին ընդառաջ հրապարակել է թիմի ընդլայնված կազմը։
Ընդհանուր առմամբ հայտացուցակում ընդգրկվել է 35 խաղացող։ Հրավիրված ֆուտբոլիստների թվում է Ալեքսանդր Կովալենկոն «Կռիլյա Սովետովից»։ Հավաքական է հրավիրել նաև Արսեն Զախարյանը։
Նշենք, որ РБ Спорт-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։
Ռուսաստանի հավաքականը ընկերական խաղեր կանցկացնի Ղրղզստանի և Իրանի հավաքականների հետ, հայտնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի հավաքականին զրկել էր միջազգային մրցաշարերի մասնակցությունից։
«Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն ավելի վաղ պայմանագիր էր կնքել «Սոչիի» հետ։ Այս մրցաշրջանում նա կշարունակի հանդես գալ Սամարան ներկայացնող ակումբում վարձավճարով։