Կարեն Խաչանովն իր կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել «Մեծ սաղավարտի» մրցումներում՝ դուրս գալով ԱՄՆ Բաց առաջնության կիսաեզրափակիչ:
US Open-2022-ի քառորդ եզրափակչում հայկական արմատներով ռուս թենիսիստը 5 սեթում հաղթել է ավստրալացի Նիկ Կիրյոսին: Այսպիսով, Խաչանովը կարիերայում առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցումների կիսաեզրափակչում:
Եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ:.