Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվել է թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Հայաստանը մրցավայր էր գործուղել երեք մարզիկ, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Առավել հաջող է հանդես եկել սևանցի Գևորգ Փիլոսյանը: 18-ամյա մարզիկը մասնակցել է կանոէավարների 5000 մետր պայքարին: 23 մրցակիցների մրցությունում նա 5կմ-ն անցել է 26 րոպե 15 վայրկյանում և գրավել է 10-րդ տեղը: Մարզիչ Ավետիք Մալխասյանի սանն առաջին անգամ էր մասնակցում նման պատասխանատու մրցման:
Մեր մյուս երկու ներկայացուցիչները իրենց հնարավորություններից ցածր են հանդես եկել: