MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Չիկագոյին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Կոլամբուսն» այս խաղից հետո 40 միավորով 6-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում և շարունակում է պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար։