Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը US Open-2022-ից հետո կկորցնի առաջին տեղը ATP-ի վարկանիշային աղյուսակում։
Հիշեցնենք, որ 4-րդ տուրում ռուսաստանցին պարտվել էր ավստրալացի Նիկ Կիրյոսին՝ 6:7 (11:13), 6:3, 3:6, 2:6: Այսպիսով, Մեդվեդևը չկարողացավ պաշտպանել մեկ տարի առաջ մրցաշարում հավաքած միավորները, երբ դարձավ հաղթող։
Վարկանիշի նոր առաջատարներ կարող են դառնալ իսպանացիներ Ռաֆայել Նադալը (այժմ՝ 3-րդը վարկանիշում) և Կարլոս Ալկարասը (4-րդ), կամ էլ նորվեգացի Կասպեր Ռուդը (7):
4-րդ տուրում Նադալը կհանդիպի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոի հետ, Ալկարասը՝ խորվաթ Մարին Չիլիչի հետ, իսկ Ռուդն արդեն հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա իտալացի Մատեո Բերետինիի հետ։