Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտել է Գյումրիի ուսումնամարզական հավաքը: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ շուտով մեր հավաքականը կմեկնի Մեքսիկա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտերի:
Հավաքականը Գյումրիում հավաք էր անցկացնում մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: