«Այաքսը» Եվրոպայում ամենաշատն է վաստակել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ ESPN NL-ի, այս ամառ ամստերդամյան ակումբը տրանսֆերներից ստացել է 216,2 մլն եվրո: Ցուցակի երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին» (159,9 միլիոն եվրո), որին հաջորդում է «Բենֆիկան» (127,3 միլիոն եվրո):
Այս ամառ տրանսֆերային եկամուտներով 10 լավագույն ակումբները հետևյալն են․
Այաքս՝ 216,2 մլն եվրո
Մանչեսթեր Սիթի՝ 159,9 մլն եվրո
Բենֆիկա՝ 127,3 մլն եվրո
Սպորտինգ՝ 119,8 մլն եվրո
Մոնակո՝ 117 մլն եվրո
Բրայթոն՝ 113,9 մլն եվրո
Լիդս՝ 108,2 մլն եվրո
Բավարիա՝ 104,4 մլն եվրո
Յուվենտուս՝ 103,2 մլն եվրո
Լիլ՝ 99 մլն եվրո