Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Պրեմիեր լիգայի ակումբների՝ մյուս լիգաների թիմերին ֆինանսապես գերազանցելու մասին։
«Չգիտեմ, թե երբ կդադարի: Մոտենալ նրանց, բարելավել խաղի որակը և մթնոլորտը, նոր մարզադաշտեր շահագործել․ սրանք այն նպատակներն են, որոնց ձգտում են բոլոր առաջնությունները։
Պրեմիեր լիգան կտրուկ առաջ է անցել հեռուստատեսային իրավունքների գնի պատճառով: Նա առաջ է բոլոր մյուս առաջնություններից: Այնտեղ ավելի լավ մթնոլորտ է, բռնություն չկա, մարզադաշտերը միշտ լեփ-լեցուն են, կան բազմաթիվ ժամանակակից ասպարեզներ։
Նրանք առավելություն ունեն. Մնացած լիգաների նպատակը պետք է լինի բարելավել այն բոլոր ասպեկտները, որոնք ես նշեցի»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։