«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին նոր պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականը։
Բենզեմայի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ են Բենզեմայի խաղից։
Բենզեման ընթացիկ մրցաշրջանի 4 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։