«Լիվերպուլի» նորեկ Արթուր Մելոն խոսել է մերսիսայդյան ակումբի տեղափոխվելու մասին։
— Ես շատ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և կրում եմ այս հիանալի մարզաշապիկը նման կարևոր տարբերանշանով, որը շատ բան է նշանակում համաշխարհային ֆուտբոլի համար: Սա երազ է։
— Ձեր ապագայի մասին շատ էր խոսվում։ Ինչո՞ւ տեղափոխվեցիք «Լիվերպուլ»:
— Մենք շատ ենք խոսել, և մեր պատկերացումներն ու տեսակետները համընկնում են, ուստի կարծում եմ՝ ոչ, վստահ եմ, որ դա ճիշտ ընտրություն էր։ Ես շատ ուրախ եմ և մոտիվացված։ Ցանկանում եմ շարունակել իրականացնել իմ երազանքները խաղադաշտում։
— Նախկինում խաղացել եք մեծ ակումբներում, այժմ կրկին տեղափոխվում եք թոփ-ակումբ։ Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում այս պահին:
— «Լիվերպուլը» հրաշալի պատմություն ունի։ Ես խաղացել եմ «Լիվերպուլի» դեմ, գիտեմ, թե ինչ է այս ստադիոնի խաղադաշտ մտնելը: Այն ժամանակ ես «Լիվերպուլի» դեմ էի, բայց հիմա ճիշտ կողմում եմ, ուստի շատ հուզված եմ: Սա թոփ-ակումբ է՝ հիանալի մարզչով և խաղացողներով: Ինչպես նախկինում ասացի, այստեղ լինելը երազանք է։
Ես միշտ ցանկացել եմ փորձել ուժերս անգլիական ակումբում։ Իմ կարծիքով՝ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է։ Միշտ ցանկացել եմ խաղալ այստեղ։
Արթուրի խոսքն է մեջբերել մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։