Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ Whoscored-ի։
Հայ կիսապաշտպանի ռեյտինգը կազմել է 8 բալ, որն ամսվա ընթացքում անցկացրած խաղերում ստացած գնահատականների միջին արդյունքն է։
Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։