Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արգենտինայի առաջնությունում չեղարկվել են բոլոր ֆուտբոլային հանդիպումները։ Այս որոշումը կայացվել է երկրի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դեմ կատարված հարձակման պատճառով, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատ մարդիկ են հավաքվել Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների տան մոտ, որոնք աջակցում են նրան կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին: Այս անգամ մարդկանց ամբոխի մեջ զինված տղամարդ է հայտնվել, որն ատրճանակն ուղղել է կնոջ վրա, սակայն ժամանակին վնասազերծվել է։
Արդյունքում հանցագործը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, իսկ ինքը՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, չի տուժել։ Սակայն այս միջադեպը առիթ է դարձել, որ տեղական իշխանությունը չեղարկի բոլոր հանրային միջոցառումները։