Իտալիայի հավաքականի հարձակվող Վիլֆրիդ Նյոնտոն Ցյուրիխից տեղափոխվել է «Լիդս»: 18-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
«Լիդսը» արդեն շաբաթներ շարունակ փորձում էր ձևակերպել այս տրանսֆերը:
Սկզբում անգլիական ակումբը պայմանավորվել է «Մարսելի» հետ Բամբա Դիենգի տրանսֆերի շուրջ, սակայն վերջին պահին խաղացողին ձեռք բերեց «Նիցան»։ Սակայն հետաքրքիր է, որ Դիենգը չկարողացավ բուժզննում անցնել և ի վերջո մնաց պրովանսցիների ճամբարում:
Հիշեցնենք, որ Նյոնտոն վերջերս իր նորամուտը նշեց Իտալիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայում: «Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշն ավելի վաղ ասել էր, որ ակումբը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել Վիլֆրիդի հետ: