Միշի Բատշուայիի տեղափոխությունը «Չելսիից» «Նոթինգհեմ Ֆորեստ» ձախողվել է:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ լոնդոնյան ակումբը, որը զբաղված էր միաժամանակ մի քանի գործարքների ջևակերպամբ, չի հասցրել ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը մինչև վերջնաժամկետը։
Երեկ հաղորդվում էր, որ ակումբները պայմանավորվել են բելգիացու տեղափոխության հարցում։
Նշենք, որ նոթինգհեմյան ակումբը այս ամառ արդեն 21 նոր խաղացող է ձեռք բերել։