Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային պատուհանը փակվեց հինգշաբթի օրը։
Սահմանվեցին մի շարք նոր ռեկորդներ, ներառյալ պատմության ամենաթանկարժեք պայմանագիրը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» Անտոնիին գնեց 82 միլիոն ֆունտով:
Գրանցվել է նաև Պրեմիեր լիգայի ծախսերի նոր ռեկորդ՝ մոտ 1,9 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ գերազանցելով նախորդ ռեկորդը՝ 1,4 միլիարդ ֆունտ ստերլինգ 2017 թվականին, հայտնում է BBC Sport-ը:
Նշենք, որ ԱՊԼ-ի 20 ակումբներից ինը ծախսել են ավելի քան 100 միլիոն ֆունտ: