«Ատալանտայից» հեռացած կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը խոսել է իր ֆուտբոլային ապագայի մասին։ Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստվում ավարտել կարիերան։
«Ես դեռ չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլիսց: Մտադիր եմ շարունակել ֆուտբոլ խաղալ։ Որտե՞ղ կոնկրետ․․․ Առայժմ չեմ կարող դա ասել։
Սակայն ես հստակ ասում եմ այն, որ ցանկանում եմ շարունակել»,- սլովենացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
Հիշեցնենք, որ Իլիչիչը Բերգամոյի թիմում հանդես է գալիս 2017 թվականից։ Կիսապաշտպանն անցկացրել է 173 հանդիպում, որոնցում դարձել է 60 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև հաջորդ տարվա ամառ, սակայն այն օրերս խզվեց՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։