«Վալենսիան» հայտարարել է «Ռոմայի» կիսապաշտպան Ջաստին Կլյուվերտի տեղափոխության մասին։
Իսպանական ակումբը 1 տարի ժամկետով վարձակալել է ֆուտբոլիստին։
Կլյուվերտը նախորդ մրցաշրջանը նույնպես վարձակալական հիմունքներով անցկացրել է «Նիցցայում» և 27 խաղում դարձել 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։