«Չելսին» մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ռեկորդային գումար է ծախսել լոնդոնյան ակումբի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս ամառ «արիստոկրատները» ծախսել են 322 միլիոն եվրո։ Սա պատմության մեջ մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ծախսած ռեկորդային ցուցանիշն է:
Այս ամառ «Չելսին» պայմանագիր է կնքել այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Ուեսլի Ֆոֆանան (81 մլն եվրո), Մարկ Կուկուրելլան (63 մլն), Ռահիմ Ստերլինգը (56 մլն), Կալիդու Կուլիբալի (38 մլն) և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (12 մլն):
«Չելսին» 5 տուրից հետո 7 միավորով 10-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: