Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ մտածում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու դառնալու մասին։
Այս մրցաշրջանում անցկացրած 7 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ։
«Իհարկե, ցանկանում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Միշտ ցանկանում ես որքան հնարավոր է շատ գոլեր խփել, բայց գլխավորն այն է, որ այդ ցանկությունը չվնասի թիմին։
Պետք է աշխատել թիմի օգտին և ինքս գոլ խփեմ, երբ պետք է, իսկ այլ իրավիճակներում փոխանցում կատարեմ ուրիշներին: Առաջին հերթին ցանկանում եմ, որ հաղթի «Կրասնոդարը»։ Իսկ անձնական վիճակագրությունը ավելի ուշ»,- Սպերցյանին է մեջբերում «Известия»-ն: