«Ռոման» նորեկ ունի։ Իտալական ակումբը վարձակալել է «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մեդի Կամարային։ Այս մասին հայտնում է «Գայլերի» պաշտոնական կայքը։
Վարձակալության ժամկետն ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա 20 համարի մարզաշապիկով։ «Ռոման» մրցաշրջանի ավարտից հետո հնարավորություն կունենա ձեռք բերել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը։
25-ամյա կիսապաշտպանը պետք է փոխարինի Ջորջինյո Վեյնալդումին, որը սրունքի կոտրվածքի պատճառով մի քանի ամիս բաց կթողնի։
Նախորդ մրցաշրջանում Կամարան «Օլիմպիակոսի» կազմում մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը հունական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։
| Mady Camara
The club is delighted to be able to confirm the signing of the Guinea international midfielder.
We do so while highlighting cases of missing children around the world — hoping awareness can help bring them home. #ASRoma | @ICMEC_official pic.twitter.com/Rg12p1ZnuL
— AS Roma English (@ASRomaEN) August 31, 2022