«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը կարծում է, որ Ֆորմուլա 1-ը պետք է անցկացնի Հարավային Աֆրիկայի Գրան Պրի։
«Ես մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի տեղի ունենա Հարավային Աֆրիկայի Գրան Պրին:
Ուրախ եմ, որ բանակցություններ են ընթանում, իսկ Ստեֆանո Դոմենիկալին իրեն փայլուն է դրսևորել։
Ես իսկապես հույս ունեմ, որ մրցավազքը կարող է կայանալ հաջորդ տարի։ Ուրախ կլինեմ, եթե այն լինի օրացույցում։ Մեզ պետք է այս Գրան Պրին»,- Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում BBC-ն։