«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պենտեկը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ դանիական «Կոպենհագենը» հավակնում է 27-ամյա լեհ հարձակվողի տրանսֆերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի տրանսֆերին հավակնում են նաև իտալական ակումբներ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Պյոնտեկը վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում»:
Իտալիական թիմի կազմում անցկացրած 18 խաղում հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։