Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած բռնցքամարտի Վիլիուս Բույկայի անվան հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ: Այս մասին հայտնում է ՀԲՊՄՖ ֆեյսբուքյան էջը:
52 կգ քաշային Վահե Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալ են նաճել 66 կգ քաշային Գոռ Պապիկյանն ու 75 կգ քաշային Արման Չարկատյանը:
Հայաստանի պատվիրակությունը Լիտվա էր մեկնել ՀԲՊՄՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ