Ռուսաստանի պատմության ամենատիտղոսակիր թենիսիստի՝ Եվգենի Կաֆելնիկովի զարմիկը Երևանում անցկացված Արթուր Շիլաջյանի հուշամրցշարաում «ոսկե դուբլ» է ձևակերպել:
Կաֆելնիկով-կրտսերը հաղթել է Tennis Europe-ի հովանու ներքո անցկացվող՝ 12 տարեկանից բարձր տղաների մրցաշարում, որն անցկացվել է սեպտեմբերի 22-ից 28-ը:
Մենախաղի եզրափակչում Կաֆելնիկովը հաղթել է իր հայրենակից Արսենիյ Բելովին: Իր հետ Կաֆելնիկովը հանդես է եկել նաև զուգախաղում, որի եզրափակչում նրանք միասին առավելության են հասել Իրանը ներկայացնող զույգի նկատմամբ՝ 6/3, 6/7, [10:2] հաշվով:
Եվգենի Կաֆելնիկով-ավագը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջում՝ շնորհավորելով զարմիկին հաղթանակի առթիվ. «Իսկը հորեղբոր պես: Առաջին տեղը մենախաղում և զուգախաղում» ,- գրել է Կաֆելնիկովն ու կցել զարմիկի լուսանկարը:
Հիշեցնենք՝ Կաֆելնիկովը «Ռոլան Գարոս-1996»-ում հաղթող է դարձել մենախաղում և զուգախաղում, և հաղթել է նաև Ավստրալիայի 1996 թվականի Բաց առաջնությունում, 2000 թվականին էլ դարձել է Սիդնեյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: