Ուրուգվայի Կլաուսուրայի 5-րդ տուրի շրջանակում «Պենյարոլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Դանուբիոյին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը։ 20-ամյա հարձակվողը փոխարինվեց երկրորդ խաղակեսում։
Այս տուրից հետո «Պենյարոլը» 8 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում։