Թուրինի «Յուվենտուսը» համաձայնեցրել է «Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկի տրանսֆերի վերջնական մանրամասները։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ակումբները ամբողջական համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։
Թուրինյան ակումբը կվարձակալի հարձակվողին և կվճարի մեկ միլիոն եվրո՝ ևս այդքան էլ բոնուսների տեսքով։ Գործարքը ներառում է 8 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ, որը պարտադիր չէ:
Հիշեցնենք, որ Միլիկը «Նապոլիի» կազմում մի քանի տարի հանդես է եկել իտալական Ա Սերիայում։ Լեհ հարձավողը «Յուվենտուսում» կփոխարինի Ալվարո Մորատային, ում «ծեր սենյորան» չգնեց վարձակալության ժամկետի ավարտից հետո։