ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը թարմացրել է միջազգային ուղևորությունների կանոնները (CDC), որի համաձայն աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի կարողանա մասնակցել US Open-2022-ին:
Կանոնակարգում հստակ սահմանված է, որ ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձինք երկիր մուտք գործելու համար անպայման պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ:
Հիշեցնենք՝ Ջոկովիչը բաց է թողնում հյուսիսամերիկյան բոլոր մրցաշարերու: ԱՄՆ և Կանադայի կառավարություններն արգելում են այն մարդկանց մուտքը երկիր, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Սերբ թենիսիստն էլ բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ պատվաստվել: