Օգոստոսի 20-ին Վանաձորի մարզադաշտին հարակից անտառում կայացել է 2022թ. Հայաստանի կրոսավազքի առաջնությանը, որին մասնակցել են Երևանի ԱՕՄ, Երևանի կենտրոն ՄԴ, Գյումրիի Էմմիյան անվան ՄԴ, Գյումրիի Սկ, Վանաձորի, Կապանի և Արցախի մարզադպրոցների հավաքական թիմերի ավելի քան 110 մարզիկ-մարզուհիներ։
Առաջնությունն անցկացվել է 4 տարիքային խմբերով։
Առաջնությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Նարինե Շահբազյանը, մարզադպրոցների տնօրեններ, հյուրեր։
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալներով և պատվոգրերով, ինչպես նաև մրցաշարի հովանավորներ Արին Պողոսյանի, Ժորժ Ղարիբյանի և Վրեժ Մայիսյանի պատրաստած գավաթներով և նվերներով:
Մրցաշարի գլխավոր մրցանակին` գավաթին, արժանացել է 3000մ վազքատարածության հաղթող` Արցախցի Արման Հակոբյանը։
Ներկայացնում ենք ՀՀ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին` ըստ տարիքային խմբերի․
Վազք 3000մ Տղամարդիկ 2004թ ծնվ. և մեծ տարիք
1. Հակոբյան Արման 10.02,2 Արցախ
2. Սարգսյան Վանյա 10.11,5 Գյումրի Սկ.
3. Հարությունյան Գոռ 10.45,9 Վանաձոր
Վազք 2000մ Կանայք
2004թ. ծնվ. և մեծ տարիք
1. Ալավերդյան Էլլադա 7.05,7 Վանաձոր
2. Գալինսկի Ալեքսանդրա 7.28,7 Արցախ
3. Արզանգուլյան Ասյա 8.37,4 Արցախ
Վազք 2000մ Պատանիներ
2005-2006թթ ծնվ.
1. Սահակյան Էրիկ 6.14,2 Վանաձոր
2. Մանդալյան Վանիկ 6.19,3 Գյումրի Էմմ.
3. Դադայան Մարտին 6.19,8 Արցախ
Վազք 1000մ Աղջիկներ
2005-2006թթ.ծնվ.
1. Սարգսյան Մարի 4.19,3 Գյումրի Սկ.
2. Մկրտչյան Լիլիթ 4.29,1 Գյումրի Էմմ.
3. Սաչյան Լիա 4.51,7 Արցախ
Վազք 1000մ Պատանիներ
2007-2008թթ. ծնվ.
1. Սարգսյան Գառնիկ 3.50,0 Գյումրի Էմմ.
2. Մարուքյան Սամվել 3.53,3 Վանաձոր
3. Մարուքյան Արմեն 3.56,2 Վանաձոր
Վազք 1000մ Աղջիկներ
2007-2008թթ. ծնվ.
1. Գևորգյան Քրիստինե 4.23,9 Գյումրի Սկ.
2. Բաղդասարյան Նաիրա 4.26,4 Վանաձոր
3. Դիլոյան Լուիզա 4.30,2 Գյումրի Էմմ.
Վազք 500մ Պատանիներ
2009-2010թթ. ծնվ.
1. Մարտիրոսյան Արմեն 1.41,6 Արցախ
2. Քալանթարյան Վարդգես 1.47,9 Երևան ԱՕՄ
3. Սուքիասյան Վահե 1.48,1 Երևան ԱՕՄ
Վազք 500մ Աղջիկներ
2009-2010թթ. ծնվ.
1. Թամոյան Աննա 1.47,7 Գյումրի Սկ.
2. Հակոբյան Սոֆի 1.50,9 Վանաձոր
3. Դիլոյան Սյուզի 1.52,3 Գյումրի Սկ.
Փոխանցավազքի հաղթող դարձած թիմի մարզիկները պարգևատրվեցին հովանավորների կողմից պատրաստած գավաթներով։
4×500մ փոխանցավազք ( 2 աղջիկ, 2 տղա)
1. Արցախ 7.43,6
— Գալինսկի Ալեքսանդրա
— Քոչարյան Լինա
— Առստամյան Ալեն
— Գաբրիելյան Գևորգ
2. Վանաձոր 7.48,8
— Ալավերդյան Էլլադա
— Բաղդասարյան Նաիրա
— Սահակյան Էրիկ
— Հարությունյան Գոռ
3. Գյումրի Սկ. 8.30,8
— Սարգսյան Մարի
— Մուրադյան Նինա
— Եղոյան Ժորա
— Հարությունյան Սոս