Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։
Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։
Եզրափակիչում մեր մարզիկը նչելու հնարավորություն չտվեց ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։
Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը։
Հիշեցնենք, որ այսօր չեմպիոնի կոչումը նվաճել էր 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը: