«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերին, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբն արդեն հարցում է ուղարկել պաշտպանին ձեռք բերելու համար։
Հաղորդվում է, որ մանչեսթերյան ակումբն էլ իր հերթին հետաքրքրվում է Քրիստիան Պուլիշիչին վարձակալելու տարբերակով։
Նշվում է, որ ֆուտբոլիստները կարող են նույն գործարքի մաս դառնալ։