«Ատալանտայի» նորեկ Բրենդոն Սոպին Իտալիայի առաջնությունում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կարող է խաղալ «Միլանի» հետ, սակայն տարբեր ակումբների կազմում։
Այսօր՝ օգոստոսի 19-ին, 20-ամյա ֆրանսիացին տեղափոխվել է Բերգամոյի կաւոմբ «Ուդինեզեից», որի կազմում Ա Սերիայի 1-ին տուրի՝ «ռոսոներիների» դեմ խաղում 90 րոպե է անցկացրել։
Նախորդ մրցաշրջանում Սոպպին մասնակցել է «Ուդինեզեի» 30 հանդիպման։
Ա Սերիայի 2-րդ տուրի խաղում «Ատալանտան» կհյուրընկալվի «Միլանին», հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22.45-ին։