Կազեմիրոն «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շեմին է, և միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում, որ մադրիդցիները ցանկանում են փոխարինել նրան մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստով՝ Բրունո Գիմարաեշով «Նյուքասլից»:
Այս լուրերը մեկնաբանել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Էդդի Հաուն.
«Մենք ցանկանում ենք թիմ կառուցել և ուժեղացնել կազմը, այլ ոչ թե բաժանվել լավագույն խաղացողներից»,- ասել է Հաուն՝ հասկացնելով, որ բաց չի թողնի Գիմարաշին։
«Գիմարաեշը հիանալի տղա է: Պետք է հիշել, որ նա եկել է Նյուքասլ, երբ մենք պայքարում էինք տեղը ԱՊԼ-ում պահպանելու համար։ Նա պայմաններ չի դրել, չի խոսել պայմանագրում հնարավոր հեռանալու պայմանների ներառման մասին։ Նա ցանկանում էր պայքարել մեզ հետ՝ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։