Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտան խոսել է արգենտինացի երկրպագուների՝ Լիոնել Մեսսիից ունեցած սպասելիքների մասին”
«Շատ երկար ժամանակ մենք ողջ պատասխանատվությունը դնում էինք բացառապես Լիոնել Մեսսիի վրա։
Սկզբում մենք ինքներս մեզ դատապարտում ենք՝ մտածելով, որ թիմում ունենք Հիսուս Քրիստոսին։ Այո, Մեսսին հիանալի խաղացող է, բայց Հիսուս Քրիստոսը չէ։ Երբ սպասելիքները չէին արդարանում, մենք դատապարտում էինք նրան: Եվ մենք շատ երկար ժամանակ այս կերպ վնասեցինք նրան։
Այժմ իրավիճակը փոխվել է, ներկայիս թիմակիցների հետ նա իրեն ավելի ազատ է զգում հավաքականում։
Իհարկե, եթե ես ունենամ գնդակը և կարողանամ այն տալ Մեսսիին, ես դա կանեմ։ Ընտրելով երկու թիմակիցների միջև՝ հնարավորության դեպքում գնդակը կտամ Մեսսիին։ Բայց, եթե Լեոյի դիմաց պատ կա, գնդակը պետք է տալ մեկ ուրիշին։ Տղաները սա հիմա հասկանում են: Եվ նրանք լավ ֆուտբոլ են ցուցադրում։ Եթե գնդակը Մեսսիին հասցնելու միջոց չկա, այն փոխանցում են ուրիշին։
Մեսսին էլ հիմար չէ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ է զգացողություն է, երբ բոլորը ձեզնից սպասում են բառացիորեն ամեն ինչ: Իսկ, եթե մենք դա անենք միասին․․․ արդեն այլ կերպ է հնչում։ Եվ դա նույնպես զգացվում է:
Հարցրեք Մեսսիին, արդյոք նա կնախընտրե՞ր խաղալ Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնայում», որտեղ նրա հետ խաղում էին հիանալի խաղացողներ, թե՞ կցանկանար խաղալ միայնակ՝ խփելով բոլոր գոլերը Այդ պատճառով նա ուրախ է ներկայիս հավաքականում տեսնել, որ յուրաքանչյուր խաղացող անհատականություն է»,- Բատիստուտայի խոսքն է մեջբերել Goal-ը։