Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը քննադատել է թիմի տրանսֆերային քաղաքականությունը: Դորտմունդցիները հաճախ են երիտասարդ ֆուտբոլիստների զարգացնում, իսկ հետո մեծ գումարների դիմաց նրանց վաճառում: Անձամբ Ռոյսը 2012 թվականից է հանդես գալիս «Բորուսիայի» կազմում: 10 տարի թիմում անցկացնելու ընթացքում նա երկու անգամ դարձել է Գերմանիայի գավաթակիր, երեք անգամ էլ՝ սուպերգավաթակիր:
«Անչափ ցավալի է տեսնել, թե մենք ինչպես ենք պայմանագրեր կնքում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, որոնք երազում են աճ գրանցել, զարգանալ, բայց 2-3 տարի անց հեռանում են:
Ձեզ մոտ միշտ այնպիսի տպավորություն է, որ կարող եք հզոր թիմ ստեղծել, իսկ 1 կամ 2 տարի անց թիմը նորից փլուզվում է, քանի որ 2 կամ 3 կարևոր խաղացող հեռանում է:
Հոլանդը, Գյունդողանը, Գյոտցեն, Սանչոն, Դեմբելեն … նայեք այն ֆուտբոլիստներին, որոնց մենք ունեինք վերջին տարիներին: Եթե նրանք մնային թիմում, ապա մենք կարող էինք մեզ դրսևորել Եվրոպայում:
Բայց ես հասկանում եմ, որ սա ֆուտբոլային բիզնես է: Յուրաքանչյուրն ունի իր նպատակները: Յուրաքանչյուրն ինքն է իր համար որոշում կայացնում»,- Ռոյսի խոսքերն է փոխանցում De Sports Yahoo-ը: