Ա Սերիայի 1-ին տուրի խաղում «Ռոման» 1-0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»:
Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղից հետո 60 պիցցա և զովացուցիչ ըմպելիքներ է գնել ֆուտբոլիստների և անձնակազմի համար՝ հաղթանակը տոնելու համար։
Այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Մեկ տարի առաջ Մոուրինյուն նույնպես պիցցայով էր նշել 4:0 հաշվով արտագնա հաղթանակը «Սալերնիտանայի» նկատմամբ: