Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն և «Չելսին» կարող են օգնել միմյանց։
«Մանչեսթեր Յունայթեդը» մինչև ամառվա ավարտը կարող է բաժանվել պորտուգալացուց, սակայն հարձակվողի համար նոր ակումբ դեռ չի գտնվել։
«Չելսին» ցուցադրում է ակնառու գերիշխող ֆուտբոլ, սակայն «Տոտենհեմի» դեմ խաղում թիմին պակասում էր իրական ռմբարկու, ինչը նրանց արժեցավ երեք միավոր»,- ասում է Մերսոնը Sky-ի իր սյունակում։
«Ես չեմ հասկանում, թե ինչու «Չելսին» հետաքրքրված չէ Ռոնալդուով. նա համապատասխանում է բոլոր պահանջներին և կարող է լուծել նրանց խնդիրները: «Չելսիում» և «Յունայթեդում» խաղալը երկու տարբեր բաներ են: «Չելսին» հիանալի է խաղում եզրերով, և սարսափելի է մտածել, թե քանի գոլ կխփեր Ռոնալդուն այնտեղից կատարված փոխանցումներից հետո»,- իր կարծիքն է կիսում փորձագետը: