«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր լարված հարաբերությունները Ժոզե Մոուրինյուի հետ, ով նախկինում գլխավորել է «Չելսին», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում։
«Իմ մրցակցությունն ավելի շատ ակումբների հետ էր, քան կոնկրետ մարդկանց:
Ես կոնֆլիկտ ունեի Մոուրինյուի հետ, քանի որ կարծում էի, որ «Չելսին» տրանսֆերային շուկայում ավելի շատ է ծախսում, քան վաստակում է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Football Daily-ն։
Հիշեցնենք, որ Մոուրինյոըն մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Վենգերին անվանել էր «անհաջողությունների մասնագետ»։ Երկու մարզիչներն էլ մեկ անգամ չէ, որ վիճաբանել են «Չելսիի» և «Արսենալի» միջև լոնդոնյան դերբիի ժամանակ: