«Մանչեսթեր Սիթին» հայտնել է «Բարսելոնային» իր դիրքորոշումը Բերնարդու Սիլվայի տրանսֆերի վերաբերյալ:
Այդ դիրքորոշման մասին տեղեկացվել են նաև պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալները, հայտնում է The Athletic-ը։
«Քաղաքաբնակները» բանակցություններում զիջումների չեն գնա. անգլիական ակումբին չեն հետաքրքրում բոնուսային սխեմաները։ Մանչեսթերյան ակումբը բաց կթողնի ֆուտբոլիստին միայն 100 մլն եվրոյի դիմաց։
Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», բայց նա մեծ հարգանքով է վերաբերվում «Մանչեսթեր Սիթիին», այնպես որ չի պատրաստվում դեմ գնալ ակումբի որոշմանը։