«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մեկնաբանել է Բերնարդո Սիլվայի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը։
«Կարծում եմ, որ նա կմնա այստեղ այս մրցաշրջանում: Անհանգստանալու ոչինչ չկա: Սիլվան շատ կարևոր է մեզ համար։ Կարծում եմ՝ նա ճիշտ որոշում կկայացնի։ Սիլվան գիտի, որ Մանչեսթերում իրեն շատ են սիրում»,- ասել է բելգիացին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» համաձայնվել է վաճառել խաղացողին ընդամենը 100 միլիոն եվրոյով։