«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայից, եթե պոտենցիալ գնորդ ակումբը վճարի 100 մլն եվրո։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»։ Հաղորդվում է, որ կողմերը բանակցություններ են վարում, սակայն կատալոնական ակումբը պատրաստ չէ վճարել նշված գումարը։
«Մանչեսթեր Սիթիում» չեն ցանկանում նվազեցնել պահանջվող գումարի չափը։ Ակումբում տեղյակ են, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից, սակայն պատրաստ չեն զիջումների գնալ տրանսֆերային արժեքի հարցում։