Էրիկ տեն Հագը վերանայել է իր վերաբերմունքը Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը ցանկանում էր, որ ակումբը պահի հարձակվողին, չնայած վերջինիս հեռանալու ցանկությանը: Տեն Հագը վստահ է, որ պորտուգալացին դեռ համաշխարհային կարգի հարձակվող է։
Այնուամենայնիվ, Ռոնալդուի՝ ակումբ վերադառնալուց հետո, Տեն Հագը դժվարություններ ունեցավ նրան թիմում ինտեգրելու հարցում։
The Athletic-ը նշում է, որ Կրիշտիանուն հաճախ է մենակ ճաշում մարզաբազայում, մարզման ժամանակ ձեռքերը բարձրացրել և փորձել է առարկել մարզչի հրահանգներին: Այժմ Տեն Հագը համաձայն է Ռոնալդուի հեռանալուն թիմից, բայց միայն մեկ պայմանով՝ նա ցանկանում է, որ «Յունայթեդը» հարձակվող ձեռք բերի, որը կփոխարինի 37-ամյա ֆուտբոլիստին: