«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։
«Մրցակիցներն ուժեղացնո՞ւմ են կազմերը։ Մեզ դա չի հետաքրքրում։ Թիմի մի մասը դեռ ֆուտբոլիստներ է ձեռք բերում, իսկ մյուս մասն էլ արդեն ավարտել է աշխատանքը տրանսֆերային շուկայում։ Դա մեզ չի վերաբերում։ Մենք պետք է անկախ լինենք մյուսներից։
Մենք ուզում ենք լուծել մեր շուրջ ստեղծված իրավիճակը, որը բավականին բարդ է։ Դա միակ բանն է, որն ինձ անհանգստացնում է»,- Կլոպի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։